Przejdź do treści
Aperlena

Structural Engineer-Individual Consultant

Zamknięty Ogłoszenie o zamówieniu
Obserwuj ten przetarg

Napiszemy, jeśli zmieni się termin lub pojawi się sprostowanie. Za darmo. Zaloguj się

  1. Opublikowano
  2. Termin składania otwarte 8 dni
  3. Udzielony oczekuje

Opis

Project: P150327 - Local Economy and Infrastructure Development Project Reference: LIC-26 Procurement method: Individual Consultant Selection Financing: World Bank Հ այաստանի տարածքային զարգացման հիմնադրամ անհատ խորհրդատուի ընտրություն 10 սեպտեմբեր, 2024թ. Վարկի համարը ՝ IBRD 85720 «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ծրագիր» (ՏՏԵԶԾ) Առաջադրանքի անվանումը՝ ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ՝ անհատ խորհրդատու Փաթեթի համարը (համաձայն գնումների պլանի)՝ LIC-26 Վերջնաժամկետ՝ 2024թ. հոկտեմբերի 02-ը Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից ստացել է ֆինանսավորում՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման» ծրագրի (այսուհետ՝ ՏՏԵԶ) իրականացման նպատակով: ՏՏԵԶ Ծրագրի նպատակն է՝ զբոսաշրջային ոլորտի ենթակառուցվածքի, ծառայությունների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և տեղական տնտեսությունում զբոսաշրջային ոլորտից ստացվող եկամուտների ավելացումը: Ակնկալվում է, որ Ծրագրի գործունեության արդյունքում կշահեն մասնավորապես Հայաստանի տարբեր մարզերի տեղաբնակները, զբոսաշրջիկները և ձեռնարկությունները: Կառավարությունը կշահի զբոսաշրջության ոլորտի ընդհանուր ծախսերի և զբոսաշրջիկների բավարարվածության բարձրացման, աշխատատեղերի ստեղծման, գործակալությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ակտիվների շահագործման և պահպանման կարողությունների բարելավման առումով: Ենթածրագրի իրականացման հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքներն են՝ ՏՏԶԾ-ի շրջանակներում որպես ենթածրագրեր ներառվել են մի քանի պատմամշակութային վայրերի վերականգնում/վերանորոգում: Նման վայրերի ցանկում են Դվինը, Դաշտադեմը, Մարմաշենը, Սիմֆոնիայի քարը և այլն: Ներկայումս «Դվինի տարածքի բարեկարգում, ավտոկայանատեղերի, տեղեկատվական կենտրոնի և թանգարանի շենքի նախագծա-շինարարական աշխատանքներ» և «Դաշտադեմի մասնակի հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում։ Ամրոց և շրջակա տարածքի բարեկարգում» ենթածրագրերի Զբոսաշրջության Կոմիտեն ներգրավել է թանգարանագետ, ով մշակում է տարածքի համահունչ հայեցակարգային շրջանակը, որը ներառում է թանգարանը և վերը նշված ենթածրագրերի հնագիտական ​​վայրը: Այս համատեքստում ներկայումս Զբոսաշրջության Կոմիտեն փնտրում է ճարտարագետ խորհրդատու, ով կառաջարկի ներդրման լուծումներ մշակված համահունչ հայեցակարգային շրջանակի համար: Առաջադրանքի հիմնական նպատակներն են. Զուգահեռաբար համագործակցել թանգարանագետի հետ՝ հասկանալու և վերլուծելու առաջարկվող հայեցակարգային շրջանակների և պոտենցյալ ցուցահանդեսների նախագծերի իրականացման հնարավոր լուծումները: Մշակել նախագծային փաստաթղթեր երկու ենթածրագրերի համար առաջարկվող հայեցակարգային շրջանակների իրականացման համար: Ենթածրագրի աշխատանքների շրջանակը Ենթածրագրի համաձայն՝ Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները. Մշակել «Դվին» և «Դաշտադեմ» թանգարանային ցուցահանդեսների համար ստեղծված հայեցակարգային շրջանակների իրականացման պլան: Պատրաստել մշտական/ժամանակավոր ցուցահանդեսների մանրամասն ճարտարապետական ​​նախագծում և գծագրեր՝ ներառյալ ցուցասրահների նախագծերը, ցուցանմուշների տեղադրումը, զբոսաշրջային հոսքերը, բնական լուսավորությունը (ներառելով կանաչ էներգիայի դիզայնի հայեցակարգեր), ուղեկցող աուդիո/վիդեո բովանդակության ներկայացում: Ներկայացնել մշակված ցուցահանդեսային նախագծերի իրականացման հայեցակարգերի ծախսերի մանրամասն հաշվարկներ: Ակնկալվող արդյունքը համախմբված մեկնարկային հաշվետվություն է երկու պատմամշակութային հուշարձանների և իրենց տեղանքների համար, ինչպես նաև ճարտարապետական ​​նախագծերը ցուցահանդեսների կազմակերպման մանրամասն պլանների ներկայացմամբ (առանձին Դվին և Դաշտադեմ ենթածրագրերի համար): Միջանկյալ և վերջնական արդյունքները՝ զեկույցները, պետք է ներկայացվեն Հաճախորդի (Զբոսաշրջության կոմիտե) վերանայման: Կնքվելիք ծառայությունների մատուցման պայմանագրի գործունեության ժամկետը կսահմանվի մինչև 90 օրացուցային օր: Խորհրդատուների ընտրության չափանիշներն են` 1. Մագիստրոսի կոչում ճարտարապետության կամ հարակից ոլորտում /20 միավոր/ 2. Նվազագույնը 7 տարվա փաստարկված աշխատանքային փորձ նմանատիպ նախագծեր իրականացնման՝ նախընտրելի է զբոսաշրջության ոլորտում /30 միավոր/ 3. Գերազանց տեխնիկական գծագրման հմտություններ, թանգարանների համար ցուցահանդեսների դիզայնի մշակման համապատասխան փորձ կամ նմանատիպ նախագծերի փորձ /30 միավոր/ 3. MS Office-ի տիրապետում, AutoCAD կամ Revit/ArchiCaD ծրագրերի տիրապետում, անգլերենի գերազանց իմացություն /20 միավոր/ Հետաքրքրված խորհրդատուն պետք է ներկայացնի տվյալներ իր կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ (CV), որակավորումը հիմնավորող փաստաթղթեր և անհրաժեշտության դեպքում Պատվիրատուի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն: Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային Բանկի ուղեցույցի “Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում, հունվար 2011, փոփոխված 2014թ” սահմանված «Անհատ Խորհրդատուի ընտրության» ընթացակարգի համաձայն: Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է ստանալ ստորև բերված հասցեում, ՀՏԶՀ-ի գրասենյակից, աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը: Փաստաթղթեր պետք է ներկայացվեն էլ-փոստով՝ procurement.atdf@gmail.com հասցեներով, ոչ ուշ քան 2024թ. հոկտեմբերի 02-ը, ժամը 17:00: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ, ՀՀ, ք.Երևան, 0037, Կ.Ո

Oficjalne źródło

Źródło: World Bank - Procurement Notices (Bank-financed projects)

Zawsze weryfikuj szczegóły w oficjalnym ogłoszeniu.

Ostatnia weryfikacja w World Bank - Procurement Notices (Bank-financed projects) 22 godziny temu

Dokumenty w World Bank - Procurement Notices (Bank-financed projects) (angielski)

Kontekst rynkowy

Historia zamawiającego w Aperlena
102 zarejestrowanych ogłoszeń · 0 udzielonych

Nie przegap przetargów takich jak ten

Otrzymuj e-mail o nowych przetargach: Armenia. Za darmo.

Ustaw mój alert