Ti scriviamo se cambia la scadenza o esce una rettifica. Gratis.
Accedi
Pubblicata
Scadenzaaperta 8 giorni
Aggiudicatain attesa
Descrizione
Project: P150327 - Local Economy and Infrastructure Development Project
Reference: LIC-26
Procurement method: Individual Consultant Selection
Financing: World Bank
Հ այաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
անհատ խորհրդատուի ընտրություն
10 սեպտեմբեր, 2024թ.
Վարկի համարը ՝ IBRD 85720 «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ծրագիր» (ՏՏԵԶԾ)
Առաջադրանքի անվանումը՝ ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ՝ անհատ խորհրդատու
Փաթեթի համարը (համաձայն գնումների պլանի)՝ LIC-26
Վերջնաժամկետ՝ 2024թ. հոկտեմբերի 02-ը
Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից ստացել է ֆինանսավորում՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման» ծրագրի (այսուհետ՝ ՏՏԵԶ) իրականացման նպատակով: ՏՏԵԶ Ծրագրի նպատակն է՝ զբոսաշրջային ոլորտի ենթակառուցվածքի, ծառայությունների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և տեղական տնտեսությունում զբոսաշրջային ոլորտից ստացվող եկամուտների ավելացումը: Ակնկալվում է, որ Ծրագրի գործունեության արդյունքում կշահեն մասնավորապես Հայաստանի տարբեր մարզերի տեղաբնակները, զբոսաշրջիկները և ձեռնարկությունները: Կառավարությունը կշահի զբոսաշրջության ոլորտի ընդհանուր ծախսերի և զբոսաշրջիկների բավարարվածության բարձրացման, աշխատատեղերի ստեղծման, գործակալությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ակտիվների շահագործման և պահպանման կարողությունների բարելավման առումով:
Ենթածրագրի իրականացման հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքներն են՝
ՏՏԶԾ-ի շրջանակներում որպես ենթածրագրեր ներառվել են մի քանի պատմամշակութային վայրերի վերականգնում/վերանորոգում: Նման վայրերի ցանկում են Դվինը, Դաշտադեմը, Մարմաշենը, Սիմֆոնիայի քարը և այլն: Ներկայումս «Դվինի տարածքի բարեկարգում, ավտոկայանատեղերի, տեղեկատվական կենտրոնի և թանգարանի շենքի նախագծա-շինարարական աշխատանքներ» և «Դաշտադեմի մասնակի հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում։ Ամրոց և շրջակա տարածքի բարեկարգում» ենթածրագրերի Զբոսաշրջության Կոմիտեն ներգրավել է թանգարանագետ, ով մշակում է տարածքի համահունչ հայեցակարգային շրջանակը, որը ներառում է թանգարանը և վերը նշված ենթածրագրերի հնագիտական վայրը: Այս համատեքստում ներկայումս Զբոսաշրջության Կոմիտեն փնտրում է ճարտարագետ խորհրդատու, ով կառաջարկի ներդրման լուծումներ մշակված համահունչ հայեցակարգային շրջանակի համար:
Առաջադրանքի հիմնական նպատակներն են.
Զուգահեռաբար համագործակցել թանգարանագետի հետ՝ հասկանալու և վերլուծելու առաջարկվող հայեցակարգային շրջանակների և պոտենցյալ ցուցահանդեսների նախագծերի իրականացման հնարավոր լուծումները:
Մշակել նախագծային փաստաթղթեր երկու ենթածրագրերի համար առաջարկվող հայեցակարգային շրջանակների իրականացման համար:
Ենթածրագրի աշխատանքների շրջանակը
Ենթածրագրի համաձայն՝ Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները.
Մշակել «Դվին» և «Դաշտադեմ» թանգարանային ցուցահանդեսների համար ստեղծված հայեցակարգային շրջանակների իրականացման պլան:
Պատրաստել մշտական/ժամանակավոր ցուցահանդեսների մանրամասն ճարտարապետական նախագծում և գծագրեր՝ ներառյալ ցուցասրահների նախագծերը, ցուցանմուշների տեղադրումը, զբոսաշրջային հոսքերը, բնական լուսավորությունը (ներառելով կանաչ էներգիայի դիզայնի հայեցակարգեր), ուղեկցող աուդիո/վիդեո բովանդակության ներկայացում:
Ներկայացնել մշակված ցուցահանդեսային նախագծերի իրականացման հայեցակարգերի ծախսերի մանրամասն հաշվարկներ:
Ակնկալվող արդյունքը համախմբված մեկնարկային հաշվետվություն է երկու պատմամշակութային հուշարձանների և իրենց տեղանքների համար, ինչպես նաև ճարտարապետական նախագծերը ցուցահանդեսների կազմակերպման մանրամասն պլանների ներկայացմամբ (առանձին Դվին և Դաշտադեմ ենթածրագրերի համար): Միջանկյալ և վերջնական արդյունքները՝ զեկույցները, պետք է ներկայացվեն Հաճախորդի (Զբոսաշրջության կոմիտե) վերանայման:
Կնքվելիք ծառայությունների մատուցման պայմանագրի գործունեության ժամկետը կսահմանվի մինչև 90 օրացուցային օր:
Խորհրդատուների ընտրության չափանիշներն են`
1. Մագիստրոսի կոչում ճարտարապետության կամ հարակից ոլորտում /20 միավոր/
2. Նվազագույնը 7 տարվա փաստարկված աշխատանքային փորձ նմանատիպ նախագծեր իրականացնման՝ նախընտրելի է զբոսաշրջության ոլորտում /30 միավոր/
3. Գերազանց տեխնիկական գծագրման հմտություններ, թանգարանների համար ցուցահանդեսների դիզայնի մշակման համապատասխան փորձ կամ նմանատիպ նախագծերի փորձ /30 միավոր/
3. MS Office-ի տիրապետում, AutoCAD կամ Revit/ArchiCaD ծրագրերի տիրապետում, անգլերենի գերազանց իմացություն /20 միավոր/
Հետաքրքրված խորհրդատուն պետք է ներկայացնի տվյալներ իր կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ (CV), որակավորումը հիմնավորող փաստաթղթեր և անհրաժեշտության դեպքում Պատվիրատուի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն: Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային Բանկի ուղեցույցի “Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում, հունվար 2011, փոփոխված 2014թ” սահմանված «Անհատ Խորհրդատուի ընտրության» ընթացակարգի համաձայն:
Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է ստանալ ստորև բերված հասցեում, ՀՏԶՀ-ի գրասենյակից, աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:
Փաստաթղթեր պետք է ներկայացվեն էլ-փոստով՝ procurement.atdf@gmail.com հասցեներով, ոչ ուշ քան 2024թ. հոկտեմբերի 02-ը, ժամը 17:00:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ,
ՀՀ, ք.Երևան, 0037, Կ.Ո
Fonte ufficiale
Fonte: World Bank - Procurement Notices (Bank-financed projects)
Verifica sempre i dettagli nell'avviso ufficiale.
Ultima verifica su World Bank - Procurement Notices (Bank-financed projects) 20 ore fa
Documenti su World Bank - Procurement Notices (Bank-financed projects) (inglese)