Napiszemy, jeśli zmieni się termin lub pojawi się sprostowanie. Za darmo.
Zaloguj się
Opublikowano
Termin składaniaotwarte 14 dni
Udzielonyoczekuje
Opis
Project: P150327 - Local Economy and Infrastructure Development Project
Reference: TUR-PPI-03
Procurement method: Request for Bids
Financing: World Bank
Հայտերի ներկայացման հրավեր
Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիրը՝ Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր /ՏՏԵԶ/
Վարկ No՝ P150327
Պայմանագրի անվանումը ՝ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի "ՋիԲիԷյջ" ՍՊԸ-ի հյուրանոցա-ռեստորանային համալիրը սպասարկող արտաքին ինժեներական ենթակառուցվածքների կառուցում
Պայմանագիր No ՝ TUR-PPI-03
15 մայիս 2024թ.
1. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի համար և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել « TUR-PPI-03, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի "ՋիԲիԷյջ" ՍՊԸ-ի հյուրանոցա-ռեստորանային համալիրը սպասարկող արտաքին ինժեներական ենթակառուցվածքների կառուցում» պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար:
2. Սույնով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է ներկայացնել կնքված մրցութային հայտեր իրավասու մասնակիցներից` TUR-PPI-03 «ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի "ՋիԲիԷյջ" ՍՊԸ-ի հյուրանոցա-ռեստորանային համալիրը սպասարկող արտաքին ինժեներական ենթակառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների համար:
Աշխատանքները ներառում են՝
Ենթածրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
Մոտեցնող ճանապարհ No.1-ի վերակառուցում
Հ3, Երևան - Գառնի ավտոմայրուղուց դեպի hյուրանոցա-ռեստորանային համալիրի գլխավոր մուտքին մոտեցնող ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 846 մ անցնում է Կոմիտաս (≈331 մ), Բաղրամյան (≈324 մ) և Գ. Զոհրապ (≈191 մ) փողոցների հատվածներով։ Մոտեցնող ճանապարհ No.1-ի երթևեկելի մասի ընդհանուր մակերեսը կազմում է 5,743 քմ, որից ասֆալտե ծածկույթով ճանապարհի մակերեսը կազմում է 5,127 քմ (երկարությունը՝ 706 մ), իսկ բազալտե չորսվակասալերով սալարկված ճանապարհի մակերեսը՝ 616 քմ (երկարությունը՝ 140 մ)։ Մոտեցնող ճանապարհ No.1-ի վերակառուցումը ներառում է վերոնշյալ փողոցների երթևեկելի մասի և մայթերի ասֆալտե ծածկույթի վերականգնումը, բազալտե եզրաքարի և փողոցների եզրով տեղադրված ոռոգման ջրի և դրենաժային առուների երկաթբետոնե վաքերի փոխարինումը։
Մոտեցնող ճանապարհ No.2 վերակառուցում
Գառնու հեթանոսական տաճարից, այն է՝ Մարզպետունի և Գ. Զոհրապ փողոցների հատման կետից դեպի hյուրանոցա-ռեստորանային համալիրի գլխավոր մուտքին մոտեցնող ասֆալտե ծածկույթով ճանապարհը անցնում է Գ. Զոհրապ փողոցի հատվածով։ Մոտեցնող ճանապարհ No.2-ի երթևեկելի մասի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 220 մ, իսկ մակերեսը մոտ՝ 1,162 քմ։ Մոտեցնող ճանապարհ No.2-ի վերակառուցումը ներառում է վերոնշյալ փողոցի երթևեկելի մասի ասֆալտե ծածկույթի վերականգնումը և բազալտե եզրաքարի փոխարինումը։
Այսպիսով, վերակառուցման ենթակա ա. մոտեցնող ճանապարհների երթևեկելի մասի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1,066 մ (846 մ + 220 մ), իսկ մակերեսը մոտ 6,905 քմ (5,743 քմ + 1,162 քմ) և բ. մոտեցնող ճանապարհների մայթերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 655 մ (331 մ + 324 մ), իսկ մակերեսը մոտ 1,682 քմ (529 քմ + 1,153 քմ)։ Նշում՝ հաշվի առնելով, որ Գ. Զոհրապ փողոցի լայնությունը կազմում է մոտ 4.4 մ, որը տվայլ տեսակի ճանապարհների համար նորմերով պահանջվող մինիմալ լայնությունն է, մայթի իրականացում տվյալ փողոցում հաստատված աշխատանքային նախագծով չի նախատեսված։
Կեղտաջրերի հեռացման համակարգի կառուցում
Հյուրանոցա-ռեստորանային համալիրի կեղտաջրերի հեռացումը կազմակերպելու համար նախատեսվում է կառուցել 481 մ երկարությամբ 250 մմ նոմինալ տրամագծով կոյուղու պոլիէթիլենային ծալքավոր խողովակներից ստորգետնյա կոյուղագիծ, որը միացվելու է Բաղրամյան և Կոմիտաս փողոցների խաչմերուկին մոտ գտնվող 500 մմ նոմինալ տրամագծով ասբոցեմենտե կոյուղատարին։ Կառուցվող կոյուղագծի երկայնքով՝ նախագծով նախատեսված տեղերում տեղադրվելու են 22 հատ 1000 մմ տրամագծով ե/բ դիտահոր։ Կոյուղագծի վերջնակետում տեղադրվող դիտահորը կառուցվելու է հյուրանոցա-ռեստորանային համալիրի գլխավոր մուտքի մոտ՝ համայնքապատկան տարածքում։ Հարկ է նշել, որ նոր կառուցվող կոյուղագծի Բաղրամյան փողոցով անցնող հատվածի դիտահորերին կմիացվեն նաև 44 հատ գոյություն ունեցող տնային միացումների 150 մմ նոմինալ տրամագծով խողովակներ։
Էլեկտրամատակարարման համակարգի կառուցում
Հյուրանոցա-ռեստորանային համալիրի 0.4 կՎ, 280 կՎտ հզորությամբ Էլեկտրամատակարարումը ապահովելու համար նախատեսվում է տեղադրել 120 գծմ երկարությամբ ստորգետնյա մալուխագիծ: Մասնավորապես՝ հաստատված աշխատանքային նախագծով նախատեսված է տեղադրել 4x240 մմ2 հատույթով, АВВГ-1000 տեսականիշի մեկուսացված ալյումինե մալուխագիծ (240 գծմ = 2x120 գծմ), ներառյալ DN100 մմ PVC ճկվող էլեկտրական պաշտպանիչ խողովակը։
Բոլոր աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետ՝ 120 օր սկսած Աշխատանքների մեկնարկից:
Որակավորման չափանիշներն են (որոնք չեն սահմանափակվում * )
ա/ վերջին երեք տարիներից որևէ մեկ տարում հաջողությամբ կատարված 664,000,000 ՀՀ դրամի շին. աշխատանքների ծավալ,
բ/ վերջին հինգը տարվա ընթացքում որպես գլխավոր կապալառու, ՀԳ անդամ կամ ենթակապալառու կատարած առնվազն երկու պայմանագրեր` ասֆալտապատ ճանապարհների, կառուցման/վերակառուցման աշխատանքները:
Ներկայացվող աշխատանքի արժեքը չպետք է պակաս լինի 153,000,000 ՀՀ դրամից, կամ մեկ պայմանագիր առնվազն 306,000,000 ՀՀ դրամ,
գ / շինարարական փորձը հետևյալ հաջող ավարտված հիմնական աշխատանքներում պետք է լի
Oficjalne źródło
Źródło: World Bank - Procurement Notices (Bank-financed projects)
Zawsze weryfikuj szczegóły w oficjalnym ogłoszeniu.
Ostatnia weryfikacja w World Bank - Procurement Notices (Bank-financed projects) 1 dzień temu
Dokumenty w World Bank - Procurement Notices (Bank-financed projects) (angielski)