Vai al contenuto
Aperlena

Constructing external engineering infrastructures, serving “JBH” LLC hotel-restaurant complex

Chiusa Bando di gara
Segui questa gara

Ti scriviamo se cambia la scadenza o esce una rettifica. Gratis. Accedi

  1. Pubblicata
  2. Scadenza aperta 14 giorni
  3. Aggiudicata in attesa

Descrizione

Project: P150327 - Local Economy and Infrastructure Development Project Reference: TUR-PPI-03 Procurement method: Request for Bids Financing: World Bank Հայտերի ներկայացման հրավեր Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն Ծրագիրը՝ Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր /ՏՏԵԶ/ Վարկ No՝ P150327 Պայմանագրի անվանումը ՝ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի "ՋիԲիԷյջ" ՍՊԸ-ի հյուրանոցա-ռեստորանային համալիրը սպասարկող արտաքին ինժեներական ենթակառուցվածքների կառուցում Պայմանագիր No ՝ TUR-PPI-03 15 մայիս 2024թ. 1. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի համար և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել « TUR-PPI-03, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի "ՋիԲիԷյջ" ՍՊԸ-ի հյուրանոցա-ռեստորանային համալիրը սպասարկող արտաքին ինժեներական ենթակառուցվածքների կառուցում» պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար: 2. Սույնով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է ներկայացնել կնքված մրցութային հայտեր իրավասու մասնակիցներից` TUR-PPI-03 «ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի "ՋիԲիԷյջ" ՍՊԸ-ի հյուրանոցա-ռեստորանային համալիրը սպասարկող արտաքին ինժեներական ենթակառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների համար: Աշխատանքները ներառում են՝ Ենթածրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները. Մոտեցնող ճանապարհ No.1-ի վերակառուցում Հ3, Երևան - Գառնի ավտոմայրուղուց դեպի hյուրանոցա-ռեստորանային համալիրի գլխավոր մուտքին մոտեցնող ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 846 մ անցնում է Կոմիտաս (≈331 մ), Բաղրամյան (≈324 մ) և Գ. Զոհրապ (≈191 մ) փողոցների հատվածներով։ Մոտեցնող ճանապարհ No.1-ի երթևեկելի մասի ընդհանուր մակերեսը կազմում է 5,743 քմ, որից ասֆալտե ծածկույթով ճանապարհի մակերեսը կազմում է 5,127 քմ (երկարությունը՝ 706 մ), իսկ բազալտե չորսվակասալերով սալարկված ճանապարհի մակերեսը՝ 616 քմ (երկարությունը՝ 140 մ)։ Մոտեցնող ճանապարհ No.1-ի վերակառուցումը ներառում է վերոնշյալ փողոցների երթևեկելի մասի և մայթերի ասֆալտե ծածկույթի վերականգնումը, բազալտե եզրաքարի և փողոցների եզրով տեղադրված ոռոգման ջրի և դրենաժային առուների երկաթբետոնե վաքերի փոխարինումը։ Մոտեցնող ճանապարհ No.2 վերակառուցում Գառնու հեթանոսական տաճարից, այն է՝ Մարզպետունի և Գ. Զոհրապ փողոցների հատման կետից դեպի hյուրանոցա-ռեստորանային համալիրի գլխավոր մուտքին մոտեցնող ասֆալտե ծածկույթով ճանապարհը անցնում է Գ. Զոհրապ փողոցի հատվածով։ Մոտեցնող ճանապարհ No.2-ի երթևեկելի մասի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 220 մ, իսկ մակերեսը մոտ՝ 1,162 քմ։ Մոտեցնող ճանապարհ No.2-ի վերակառուցումը ներառում է վերոնշյալ փողոցի երթևեկելի մասի ասֆալտե ծածկույթի վերականգնումը և բազալտե եզրաքարի փոխարինումը։ Այսպիսով, վերակառուցման ենթակա ա. մոտեցնող ճանապարհների երթևեկելի մասի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1,066 մ (846 մ + 220 մ), իսկ մակերեսը մոտ 6,905 քմ (5,743 քմ + 1,162 քմ) և բ. մոտեցնող ճանապարհների մայթերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 655 մ (331 մ + 324 մ), իսկ մակերեսը մոտ 1,682 քմ (529 քմ + 1,153 քմ)։ Նշում՝ հաշվի առնելով, որ Գ. Զոհրապ փողոցի լայնությունը կազմում է մոտ 4.4 մ, որը տվայլ տեսակի ճանապարհների համար նորմերով պահանջվող մինիմալ լայնությունն է, մայթի իրականացում տվյալ փողոցում հաստատված աշխատանքային նախագծով չի նախատեսված։ Կեղտաջրերի հեռացման համակարգի կառուցում Հյուրանոցա-ռեստորանային համալիրի կեղտաջրերի հեռացումը կազմակերպելու համար նախատեսվում է կառուցել 481 մ երկարությամբ 250 մմ նոմինալ տրամագծով կոյուղու պոլիէթիլենային ծալքավոր խողովակներից ստորգետնյա կոյուղագիծ, որը միացվելու է Բաղրամյան և Կոմիտաս փողոցների խաչմերուկին մոտ գտնվող 500 մմ նոմինալ տրամագծով ասբոցեմենտե կոյուղատարին։ Կառուցվող կոյուղագծի երկայնքով՝ նախագծով նախատեսված տեղերում տեղադրվելու են 22 հատ 1000 մմ տրամագծով ե/բ դիտահոր։ Կոյուղագծի վերջնակետում տեղադրվող դիտահորը կառուցվելու է հյուրանոցա-ռեստորանային համալիրի գլխավոր մուտքի մոտ՝ համայնքապատկան տարածքում։ Հարկ է նշել, որ նոր կառուցվող կոյուղագծի Բաղրամյան փողոցով անցնող հատվածի դիտահորերին կմիացվեն նաև 44 հատ գոյություն ունեցող տնային միացումների 150 մմ նոմինալ տրամագծով խողովակներ։ Էլեկտրամատակարարման համակարգի կառուցում Հյուրանոցա-ռեստորանային համալիրի 0.4 կՎ, 280 կՎտ հզորությամբ Էլեկտրամատակարարումը ապահովելու համար նախատեսվում է տեղադրել 120 գծմ երկարությամբ ստորգետնյա մալուխագիծ: Մասնավորապես՝ հաստատված աշխատանքային նախագծով նախատեսված է տեղադրել 4x240 մմ2 հատույթով, АВВГ-1000 տեսականիշի մեկուսացված ալյումինե մալուխագիծ (240 գծմ = 2x120 գծմ), ներառյալ DN100 մմ PVC ճկվող էլեկտրական պաշտպանիչ խողովակը։ Բոլոր աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետ՝ 120 օր սկսած Աշխատանքների մեկնարկից: Որակավորման չափանիշներն են (որոնք չեն սահմանափակվում * ) ա/ վերջին երեք տարիներից որևէ մեկ տարում հաջողությամբ կատարված 664,000,000 ՀՀ դրամի շին. աշխատանքների ծավալ, բ/ վերջին հինգը տարվա ընթացքում որպես գլխավոր կապալառու, ՀԳ անդամ կամ ենթակապալառու կատարած առնվազն երկու պայմանագրեր` ասֆալտապատ ճանապարհների, կառուցման/վերակառուցման աշխատանքները: Ներկայացվող աշխատանքի արժեքը չպետք է պակաս լինի 153,000,000 ՀՀ դրամից, կամ մեկ պայմանագիր առնվազն 306,000,000 ՀՀ դրամ, գ / շինարարական փորձը հետևյալ հաջող ավարտված հիմնական աշխատանքներում պետք է լի

Fonte ufficiale

Fonte: World Bank - Procurement Notices (Bank-financed projects)

Verifica sempre i dettagli nell'avviso ufficiale.

Ultima verifica su World Bank - Procurement Notices (Bank-financed projects) 23 ore fa

Documenti su World Bank - Procurement Notices (Bank-financed projects) (inglese)

Contesto di mercato

Storico della stazione appaltante su Aperlena
102 avvisi tracciati · 0 aggiudicati

Non perderti nessuna gara come questa

Ricevi un'email per le nuove gare: Armenia. Gratis.

Crea il mio avviso