Przejdź do treści
Aperlena

Pilotting, Monitoring, Evaluation of EMIS new tools

Zamknięty Ogłoszenie o zamówieniu
Obserwuj ten przetarg

Składanie ofert zakończone. Udzielenie zamówienia lub sprostowanie tego ogłoszenia: e-mail, gdy rejestr to zobaczy. Zaloguj się

  1. Opublikowano
  2. Termin składania otwarte 9 dni
  3. Udzielony oczekuje

Opis

Project: P130182 - Education Improvement Project Reference: AF EIP IC -1.3.2 Procurement method: Individual Consultant Selection Financing: World Bank ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ՎԱՐԿ No. 9389-ԱՄ Առաջադրանքի անվանումը: ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հրավեր No . AF EIP IC-1.3.2 Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։ Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ։ Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին։ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են. Խորհրդատուի ընդհանուր որակավորումը (բարձրագույն կրթություն հումանիտար և սոցիալական գիտությունների բնագավառում, մասնավորապես՝ կրթության, տնտեսագիտության, հանրային քաղաքականության ոլորտում, անգլերենի իմացությունը ցանկալի է): Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը ( նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կրթական միջավայրում, hանրակրթական ուսումնական հաստատություններում ղեկավարման փորձ)։ Խորհրդատուի հատուկ փորձառությ ունը (Կրթության կառավարման ոլորտում աշխատանքային փորձառություն, ՀՀ կրթական համակարգի հետ աշխատելու փորձ, hանրակրթության գործող օրենքների իմացություն, Տեղեկատվական կրթական կառավարման համակարգերի իմացություն, բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատանքային փորձը վերջին հինգ տարիների ընթացքում կդիտվի որպես առավելություն): Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։ Կրթությունը, որակավորումը, աշխատանքային փորձը հիմնավորող փաստաթղթեր։ Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, հուլիս 2018, նոյեմբեր 2020, սեպտեմբեր 2023 և փետրվար 2025 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։ Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2026թ. հունվարի 16-ը, տեղական ժամանակով` 15:00։ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ Հեռ. (+374) 57-56-90 (11) E-mail: procurement@cfep.am , info@cfep.am Կայքի հասցե՝ www.cfep.am «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ ՀՀ, Երևան, Ս. Վրացյան 73 Դիմող՝ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ Դիմում Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել ___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________: Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին: Դիմող՝ __________________________ /__________________________/ «____» ______________ 2026 թ. Հավելված 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ « ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ » ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրն ընդգծում է հետեւյալ միջոցառումների անհրաժեշտությունը՝ (i) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի յուրաքանչյուր երեխա պատրաստ լինի սովորելու, (ii) ստեղծել կրթական այնպիսի համակարգ, որն ի վիճակի լինի բոլորին մատուցել բարձրակարգ կրթություն (iii) հաստատել բազմակողմանիորեն զարգացող բուհական կրթություն և գիտահետազոտական համակարգ, որը կարձագանքի աշխատաշուկայի պահանջներին և (iv) բարձրացնել արտադրողականությունը՝ վաղվա աշխատուժին օժտելով աշխատաշուկային համապատասխան հմտություններով: 2014 թվականին,

Oficjalne źródło

Źródło: World Bank - Procurement Notices (Bank-financed projects)

Zawsze weryfikuj szczegóły w oficjalnym ogłoszeniu.

Ostatnia weryfikacja w World Bank - Procurement Notices (Bank-financed projects) 2 tygodnie temu

Dokumenty w World Bank - Procurement Notices (Bank-financed projects) (angielski)

Podobne przetargi

Kontekst rynkowy

Historia zamawiającego w Aperlena
20 zarejestrowanych ogłoszeń · 0 udzielonych

Nie przegap przetargów takich jak ten

3 nowe ogłoszenia w ostatnich 7 dniach: wszystkie sektory, Armenia. Otrzymuj e-mail, gdy pojawią się nowe ogłoszenia. Za darmo.

Ustaw mój alert

Skróty klawiszowe

Przeglądaj listę bez sięgania po mysz. Skróty nie działają podczas pisania w polu.

j
Następny wynik
k
Poprzedni wynik
Enter
Otwórz wynik
n
Następna strona
p
Poprzednia strona
c
Porównaj ten wynik
s
Dodaj ten wynik do krótkiej listy
/
Przejdź do pola wyszukiwania
?
Pokaż te skróty
Esc
Zamknij