Aller au contenu
Aperlena

Plexiglas display cases for Go2Dili DMO

Clôturé Avis de marché
Suivre ce marché

Nous vous écrivons si la date limite change ou si un rectificatif est publié. Gratuit. Se connecter

  1. Publié
  2. Date limite ouvert 7 jours
  3. Attribué en attente

Description

Project: P150327 - Local Economy and Infrastructure Development Project Reference: LEIDP-GO2DILI-P-01/2024 Procurement method: Request for Quotations Financing: World Bank Առաջարկների ներկայացման հրավեր (ITQ) - Ապրանքների Գնում ՏԵՂԱԿԱՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՄԲ Ծրագրի անվանումը՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ծրագիր» (ՏՏԵԶԾ) Ֆինանսավորման աղբյուրը՝ P150327 Գնորդը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն Պայմանագրի անվանոում՝ «Պլեքսիգլասի ցուցափեղկ» ձեռքբերում Պայմանագրի համարը՝ LEIDP-GO2DILI-P-01-2024 Ամսաթիվը՝ 0 9 սեպտեմբերի 2024թ . Հարգելի Մատակարար, Դուք հրավիրվում եք ներկայացնելու գնային առաջարկ հետևյալ ապրանքի մատակարարման համար` « Պլեքսիգլասի ցուցափեղկ» ։ Կից Հավելված 1-ում տրվում են պահանջվող ապրանքների տեխնիկական մասնագրերը: Անհրաժեշտ է ներկայացնել գնային առաջարկ սույն հրավերում նշված բոլոր ապրանքների համար: Գնային առաջարկը կգնահատվի ամբողջությամբ և պայմանագիրը կշնորհվի այն կազմակերպությանը, որը կառաջարկի ամենացածր ընդհանուր գինը` առաջարկում նշված բոլոր ապրանքների համար: Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց առաջարկներն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024թ-ի սեպտեմբերի 16-ը, ժամը 12:00-ը : Հայտը ներկայացնելիս առաջնորդվել www.armeps.am կայքի (կայքի վերևի ձախ անկյունում) տեղադրված ժամացույցով և ուշադրություն դարձնել www.armeps.am կայքում սահմանված` «Ժամանակի սահմանափակում հայտերի ստացման կամ մասնակցության հայտերի համար» մասով սահմանված վերջնաժամկետին: Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը համակարգի կողմից չեն ընդունվում: Ձեր հայտը պետք է ներկայացվի հայերեն լեզվով: Գնային առաջարկի հետ միասին պետք է ներկայացվեն նշված յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեխնիկական փաստաթղթեր, կատալոգներ և այլ տեղեկատվություն ապրանքի մասին: Ձեր առաջարկը/ները/ պետք է ներկայացվեն հետևյալ հրահանգներից յուրաքանչյուրին և կցվող պայմանագրին համաձայն: Կցված «Ապրանքների մատակարարման պայմանները» հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մաս: (i) Գներ: Գները պետք է առաջարկվեն ՀՀ դրամով ընդհանուր գնի համար համապատասխան տեղադրման վայրում ( ըստ տեխնիկական առաջադրանքում նշված ապրանքների մատակարարման վայրի ցանկի ), ներառյալ տեղափոխումը, ապահովագրությունը, բեռնափոխադրումն և բեռնաթափումը: (ii) Առաջարկների գնահատում: Տեխնիկական մասնագրերին համապատասխանող առաջարկները կենթարկվեն նշանակման վայրում ընդհանուր գնի համեմատության` համաձայն 2-րդ կետի: Առաջարկների գնահատման ժամանակ Գնորդը յուրաքանչյուր առաջարկի համար կսահմանի ճշտված գին` կատարելով թվաբանական կամ այլ սխալների ուղղում հետևյալ կերպ` (ա) եթե անհամաձայնություն կա թվերով և բառերով արտահայտված արժեքների միջև, ապա որոշիչ կլինեն բառերով արտահայտված արժեքները; (բ) եթե անհամաձայնություն կա տվյալ ապրանքի միավոր սակագնի և նրա ընդհանուր արժեքի միջև, որն առաջանում է բազմապատկելով միավոր գինը քանակության հետ, որոշիչ կլինի առաջարկված միավոր սակագինը, (գ) եթե մատակարարը հրաժարվում է ընդունել ուղղումը, իր առաջարկը կմերժվի: Որակավորմանն ուղղված պահանջներ Ամենացածր գնահատված հայտը որոշելուց հետո Գնորդը պետք է իրականացնի Հայտատուի հետորակավորման գնահատումը կիրառելով ստորև սահմանված պահանջները: Ստորև չնշված պահանջները չպետք է կիրառվեն Մատակարարի որակավորման գնահատման ժամանակ: Հայտատուներին ներկայացվում են հետևյալ որակավորմանն ուղղված պահանջներ. (ա) Ֆինանսական հնարավորություններ. Մատակարարը իր հայտում պետք է ներկայացնի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկանք, որը պետք է լինի թողարկված ոչ ուշ քան 15 օր` մինչ հայտերի ներկայացման վերջնաժամկետը, Մատակարարը պետք է տրամադրի համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է ֆինանսական կայուն կարգավիճակի մասին, Վաճառքի շրջանառությունը վերջին երեք տարիների ընթացքում (2021-2023թթ.) պետք է լինի ավել առաջարկած գնից: (բ) Փորձ և տեխնիկական կարողություն. Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային վկայություն առ այն, որ ունի նմանատիպ ապրանքների /Պլեքսիգլասի ցուցափեղկ/ հաջողությամբ ավարտված նվազագույնը երկու (2) պայմանագիր վերջին երեք տարիների ընթացքում(2021-2023թթ.): (iii) Գնման պատվերի/պայմանագրի շնորհում . Գնման պատվերը կշնորհվի այն հայտատուին, որի ճշգրտված գինը կլինի նվազագույնը, և որը կհամապատասխանի Գնորդի կողմից սահմանված Որակավորման ուղղված պահանջներին: Հաղթող մասնակիցը կստորագրի կցված պայմանագիրը և «Ապրանքների մատակարարման պայմաններ» փաստաթուղթը: (iv) Առաջարկի վավերականությունը . Ձեր առաջարկը/-ները/ վավեր է քառասուն հինգ /45/ օրվա ընթացքում սկսած առաջարկի/-ների/ ներկայացման վերջնաժամկետից, ինչպես նշված է Առաջարկների ներկայացման հրավերի կետ 3-ում: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ` ՀՀ, Երևան, Կ. Ուլնեցու 31, 0037, ՀՏԶՀ գրասենյակ, Գնումների բաժին, 207 սենյակ Հեռախոս: (374 60) 50 15 60 Էլ-հասցե: procurement.atdf@gmail.com Ստուգումներ և աուդիտ 7.1 Մատակարարը պետք է կատարի Գնորդի բոլոր ցուցումները, որոնք համապատասխանում են տվյալ տեղանքի համար կիրառելի օրենքներին: 7.2 Բանկը իրավունք ունի պահանջել Մատակարարից, նրա ենթակապալառուներից և խորհրդատուներից թույլ տալ Բանկին ստուգել իրենց հաշիվներն ու հաշվապահությունը, ինչպես նաև այլ փաստաթղթեր կապված մրցութային գործընթացի և պայմանագրի իրականացման հետ և աուդիտ անցկացնել Բանկի կողմից նշանակված աո

Source officielle

Source : World Bank - Procurement Notices (Bank-financed projects)

Vérifiez toujours les détails dans l'avis officiel.

Dernière vérification auprès de World Bank - Procurement Notices (Bank-financed projects) il y a 1 jour

Documents sur World Bank - Procurement Notices (Bank-financed projects) (anglais)

Contexte de marché

Historique de l'acheteur sur Aperlena
102 avis suivis · 0 attribués

Ne manquez plus aucun marché comme celui-ci

Recevez un e-mail pour les nouveaux marchés : Arménie. Gratuit.

Créer mon alerte