Nous vous écrivons si la date limite change ou si un rectificatif est publié. Gratuit.
Se connecter
Publié
Date limiteouvert 8 jours
Attribuéen attente
Description
Project: P150327 - Local Economy and Infrastructure Development Project
Reference: LIC-25
Procurement method: Individual Consultant Selection
Financing: World Bank
Հ այաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
անհատ խորհրդատուի ընտրություն
11 սեպտեմբեր, 2024թ.
Վարկի համարը ՝ IBRD 85720 «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ծրագիր» (ՏՏԵԶԾ)
Առաջադրանքի անվանումը՝ ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏ անհատ խորհրդատու
Փաթեթի համարը (համաձայն գնումների պլանի)՝ LIC-25
Վերջնաժամկետ՝ 2024թ. հոկտեմբերի 02-ը
Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից ստացել է ֆինանսավորում՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման» ծրագրի (այսուհետ՝ ՏՏԵԶ) իրականացման նպատակով: ՏՏԵԶ Ծրագրի նպատակն է՝ զբոսաշրջային ոլորտի ենթակառուցվածքի, ծառայությունների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և տեղական տնտեսությունում զբոսաշրջային ոլորտից ստացվող եկամուտների ավելացումը: Ակնկալվում է, որ Ծրագրի գործունեության արդյունքում կշահեն մասնավորապես Հայաստանի տարբեր մարզերի տեղաբնակները, զբոսաշրջիկները և ձեռնարկությունները: Կառավարությունը կշահի զբոսաշրջության ոլորտի ընդհանուր ծախսերի և զբոսաշրջիկների բավարարվածության բարձրացման, աշխատատեղերի ստեղծման, գործակալությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ակտիվների շահագործման և պահպանման կարողությունների բարելավման առումով:
Առաջադրանքի նպատակը
ՏՏԵԶ Ծրագրի շրջանակներում իրականացվող ենթածրագրերի ցանկում ներառված են մի շարք պատմամշակութային վայրերի վերականգնման/վերանորոգման ուղղված աշխատանքներ, օրինակ՝ «Դվինի տարածքի բարեկարգում, ավտոկայանատեղերի, տեղեկատվական կենտրոնի և թանգարանի շենքի նախագծա-շինարարական աշխատանքների իրականացում», «Դաշտադեմի մասնակի հիմնանորոգում», ««Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի «Խոսրովի անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի վերականգնում» և այլն։ Ներկայումս, «Դվինի տարածքի բարեկարգում, ավտոկայանատեղերի, տեղեկատվական կենտրոնի և թանգարանի շենքի նախագծա-շինարարական աշխատանքների իրականացում» և «Դաշտադեմի մասնակի հիմնանորոգում» (այսուհետ՝ «Դվին» և «Դաշտադեմ») ենթածրագրերի շրջանակներում անհրաժեշտ է ձևավորել պատմամշակութային հուշարձանների զարգացման հայեցակարգեր, որոնք կներառեն զբոսաշրջային արտադրանքի բովանդակությունը՝ հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների առաքելությունը, տեսլականը և նպատակները: Այս կապակցությամբ Զբոսաշրջության Կոմիտեն (այսուհետ՝ հաճախորդը) Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի և համապատասխան նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ նախաձեռնել է հանձնարարություն՝ նվիրված «Դվին» և «Դաշտադեմ» ենթածրագրի զբոսաշրջային արտադրանքի բովանդակության մշակմանը:
Ակնկալվում է, որ ներգրավված խորհրդատուն հանդիպումներ/հարցազրույցներ կանցկացնի հնագետների, պատմաբանների, տեղական համայնքների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ փորձը ձեռք բերելու համար պատկերացումներ և հեռանկարներ հավաքելու համար:
Առաջադրանքի հիմնական նպատակներն են.
• նպատակակետի/տեղանքի պատմամշակութային ասպեկտների գնահատում, ներառյալ գիտական ապացույցները (արխիվային, աղբյուր, հնագիտական, մանրանկարչություն և այլն),
• տարածքի հայեցակարգային շրջանակի մշակում, որը ներառում է թանգարանը և հնագիտական վայրը՝ հաշվի առնելով դրա առաքելությունը, տեսլականը և նպատակները,
• թանգարանների համար ցուցադրական նմուշների ստեղծում՝ պարտադիր ինտերակտիվ տարրերի և տեղեկատվությունը պատմվածքի տեսքով ներկայացման տեխնիկայի ներառմամբ:
Ենթածրագրի աշխատանքների շրջանակը
Ենթածրագրի համաձայն՝ Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները.
Դաշտադեմ
Նախնական հետազոտություն (վերլուծել հնագիտական վայրի պատմությունը, նշանակությունը և մշակութային համատեքստը, ուսումնասիրել հնագիտական և թանգարանաբանական ընթացիկ միտումները՝ կապված համանման/նման վայրերի ժամանակակից միտումների հետ համաշխարհային համատեքստում և տրամադրել համապատասխան առաջարկներ: Անհրաժեշտ է անցկացնել հանդիպումներ/հարցազրույցներ հնագետների, պատմաբանների, տեղացիների, համայնքների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ պատմամշակութային հուշարձանի մասին պատկերացումներ և հեռանկարներ հավաքագրելու նպատակով):
Կոնցեպտուալիզացիա (մշակել ազդեցիկ և համահունչ հայեցակարգային շրջանակ պատմամշակութային հուշարձանի տարածքի համար, որը ներառում է թանգարանը և հնագիտական վայրը՝ հաշվի առնելով դրա առաքելությունը, տեսլականը և նպատակները. բացահայտել հիմնական թեմաներն ու պատմությունները, որոնք կառաջնորդեն ցուցահանդեսը և այցելուների փորձը, ներառյալ ցուցահանդեսային ծրագրի մշակումը, որը սահմանում է բովանդակությունը, հնարավոր ցուցանմուշները, ցուցահանդեսի նպատակները, թիրախային լսարանը, ցուցանմուշների պահպանման պայմանները, ցուցահանդեսի երթուղու հաջորդականությունը, ինչպես թանգարանում, այնպես էլ բացօթյա վայրերում):
Ցուցահանդեսային բովանդակության/դիզայնի մշակում (ստեղծել մանրամասն ցուցահանդեսի նախագծման համառոտագիր՝ ուրվագծելով թանգարանի ընդհանուր էսթետիկական, դասավորությունը և թեմատիկ տարրերը. ցանկալի է, որ համառոտագիրը ներառի ինտերակտիվ և պատմվածքի տեսքով ներկայացման տեխնիկայի տարրեր, ինչպես նաև մուլտիմեդիայի տարրեր այցելուների դինամիկ փորձի համար: Անհրաժեշտ է նաև առաջարկել լրացուցիչ միջոցառումներ, որոնք կներառեն հետևյալ տարրերը՝ բնություն, մասշտաբ, սեզոնայնություն, հանդիսատես և այլն։
Դվին
Նախապատմական հետազո
Source officielle
Source : World Bank - Procurement Notices (Bank-financed projects)
Vérifiez toujours les détails dans l'avis officiel.
Dernière vérification auprès de World Bank - Procurement Notices (Bank-financed projects) il y a 1 jour
Documents sur World Bank - Procurement Notices (Bank-financed projects) (anglais)